Գլխավոր Հասարակություն ՊՆ փոխնախարարը՝ սահմանային լարվածության մասին

ՊՆ փոխնախարարը՝ սահմանային լարվածության մասին

34
0

Այս պահին սահմանին իրավիճակը շատ ավելի հանգիստ է, քան եղել է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Գաբրիելյանի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում վերջին օրերին լարվածություն չկա, կրակոցները նվազել են:

«Վերջին երեք օրը սահմանին լարվածություն չկա, կրակոցները զարմանալիորեն նվազել են: Կարծում եմ, սա պայմանավորված է նրանով, որ հակառակորդը համարժեք պատասխան է ստանում: Հաճախ լինում են նաև անկանոն կրակոցներ՝ ելնելով եղանակային պայմաններից: Մառախուղի ժամանակ երբեմն ինչ-որ բան են նկատում, չեն հասկանում՝ ինչ է, չեն կողմնորոշվում և կրակ են արձակում, սակայն դա ուղղված չէ որևէ մեկի դեմ»,- նշեց Բալայանը:

Բալայանը նշեց, որ սահմանին ամեն ինչ գտնվում է օպերատիվ վերահսկողության տակ, և լայնածավալ կամ պաշտպանողական հարձակման նախանշաններ այս պահին չկան: