Գլխավոր Սպորտ Պորտուգալացի պաշտպանը տեղափոխվեց Լոռի

Պորտուգալացի պաշտպանը տեղափոխվեց Լոռի

16
0

Ուրուգվայցի ձախ պաշտպան Ջիաննի Դանիելլե Ռոդրիգես Ֆերնանդեսը տեղափոխվել է «Լոռի»: Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն իսպանական Սեկունդան ներկայացնող «Ալմերիան» էր։

Ռոդրիգեսը հանդես է եկել «Բենֆիկա Բ»-ում, Ուրուգվայի «Պենյարոլ», «Ֆենիքս», «Սուդ Ամերիկա», ինչպես նաև արգենտինական «Սան Մարտին» ակումբներում։

«Պենյարոլի» կազմում դարձել է Ուրուգվայի չեմպիոն։

Ռոդրիգեսի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Armsport.am