Գլխավոր Աշխարհ Պուտինը բարձրացրել է պաղեստինյան պատվո պահակախմբի սպայի ընկած գլխարկը (տեսանյութ)

Պուտինը բարձրացրել է պաղեստինյան պատվո պահակախմբի սպայի ընկած գլխարկը (տեսանյութ)

2955
0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բեթղեհեմ կատարած այցի ընթացքում բարձրացրել է պաղեստինյան պատվո պահակախմբի սպայի` գետնին ընկած գլխարկը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Ինչպես երևում է Պաղեստինի նախագահի անձնական լուսանկարիչ Մահամմադ Աթիքի հրապարակած կադրերում, անցնելով շարք կանգնած զինվորականների կողքով` ռուս առաջնորդը նկատել է գետնին ընկած գլխարկը:  ՌԴ նախագահը կանգնել է, վերցրել է գլխարկն ու դրել սպայի գլխին: ՌԴ նախագահը բթամատն է ցույց տվել սպային` ակնարկելով, որ ամեն ինչ լավ է:

«Նախագահ Պուտինի հարգանքը պաղեստինյան գվարդիայի նկատմամբ»,- տեսանյութը մակագրել է Աթիքը:

Իր այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերն ու Մերձավոր Արևելքում իրավիճակը: