Գլխավոր Աշխարհ Պուտինն ու Էրդողանը Իդլիբի հարցով կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին

Պուտինն ու Էրդողանը Իդլիբի հարցով կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին

16
0

Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը  կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին:  Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ասել է, որ ներկա պահին ամենայն մանրամասնությամբ քննարկվում է 2 նախագաների հանդիպման եւ բարձր մակարդակի բանակցությունների հնարավորությունը հաջորդ շաբաթվա ընթացքում՝ հավանաբար շաբաթվա երկրորդ կեսին:

Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներն այսօր հեռախոսային խոսակցություն են ունեցել՝ Սիրիայի Իդլիբում իրավիճակի սրացման շուրջ: 2 ղեկավարները քննարկել են ռազմական գործողություների կիզակետում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ իրավիճակի կայունացման համար: