Գլխավոր Սպորտ ՊՍԺ-ն նոր պայմանագիր է նախատեսում Մբապեի համար

ՊՍԺ-ն նոր պայմանագիր է նախատեսում Մբապեի համար

9
0

ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է ամեն կերպ թիմում պահել Կիլիան Մբապեին:

Փարիզյան ակումբը նոր պայմանագիր է նախատեսել ֆրանսիացի աստղի համար: Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ առաջարկվելիք համաձայնագիրը նախատեսված է 5 տարի ժամկետով:

Նշվում է, որ համաձայնության դեպքում Մբապեն կստանա տարեկան 30 միլիոն եվրո և բոնուսներ:

Հիշեցնեն, որ Կիլիանի ծառայություններով առավելապես հետաքրքրված է «Ռեալը»: