Գլխավոր Սպորտ ՊՍԺ-ն ցանկանում է մեծացնել Մբապեի աշխատավարձը

ՊՍԺ-ն ցանկանում է մեծացնել Մբապեի աշխատավարձը

12
0

ՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Կիլիան Մբապեին, որի համաձայն՝ ֆուտբոլիստը տարեկան կստանա 40 մլն եվրո:

Այս մասին գրում է armsport.am-ը՝ հղում անելով El Parisien-ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել 20-ամյա ֆրանսիացուն՝ նրա համար առաջարկելով 300 միլիոն եվրո։

ՊՍԺ-ի հետ հարձակվողի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման՝ աչքի ընկնելով 5 գոլով և 3 գոլային փոխանցումով։