Գլխավոր Իրավական ՊՎԾ-ն ուսումնասիրում է Հայաստանում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականությունը

ՊՎԾ-ն ուսումնասիրում է Հայաստանում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականությունը

7
0

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ։

Ուսումնասիրության առարկա են դարձվելու 2018 թվականի մայիսից նախաձեռնված ներդրումային գործընթացները:

«Բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ովքեր ներդրումների նախաձեռնման, իրականացման որևէ փուլում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարման համակարգի այլ օղակների կողմից հանդիպել են խոչընդոտների, ոչ իրավաչափ մոտեցումների խնդրում ենք համապատասխան տեղեկությունները տրամադրել Պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ [email protected] էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երևան, Մաշտոցի 47 հասցեով, ինչպես նաև դիմել առցանց ՀՀ պետական վերահսկողական ծառայության կայք-էջի միջոցով (supervision.am)»,- նշված է ՊՎԾ հաղորդագրության մեջ: