Գլխավոր Հասարակություն Ջերմուկցիները դադարեցրին բողոքի ակցիան

Ջերմուկցիները դադարեցրին բողոքի ակցիան

39
0

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր վաղ առավոտից ջերմուկցիներն գործադուլ ու դասադուլ են անում՝ իրենց բողոքն արտահայտելով Ամուլսարի շահագործման դեմ:

«Մեկ տարուց ավել է՝ Ամուլսարի համար պայքար կա, ընտրել ենք խաղաղ ձևը, բայց չենք արել խաղաղ այլ գործողություններ, մտածել ենք՝ կառավարությանը ժամանակ տալ, բայց արդեն երկրորդ ձմեռն է գալիս՝ բնակիչները դրսում են: Ուզում եմ հասկանալ՝ պատրա՞ստ ենք Ամուլսարի համար շարունակել պայքարը»,- դիմելով հավաքվածներին՝ հարց ուղղեց ակցիայի մասնակից, Ջերմուկի բնակիչ Բունիաթյանը:

Մենք չենք ուզում շարունակել ակցիաները, սա թող լինի ապացույցը, որ Ջերմուկի ողջ բնակչությունն է կանգնած, ու նրանք մեր կառավարությանը զգուշացում են տալիս՝ տեսեք, մենք կարող ենք դասադուլներ, գործադուլներ անել, փակել փողոցներ, միջոցներ կիրառել, որոնցով իրենք իշխանության են եկել, բայց էլի ժամանակ ենք տալիս, որ այս հարցը լուծում ստանա: Այս պահին սպասում ենք, որ կառավարությունը լեգիտիմացնի մեր որոշումը»,- հայտարարեց նա:

Բունիաթյանը կոչ արեց դադարեցնել դասադուլը և գործադուլը, նշեց՝ պիտի սպասեն կառավարության կողմից հստակ մեսիջների։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ