Գլխավոր Միջազգային «Ջոկեր»-ի հասույթը անցել է 900 միլիոն դոլարի շեմը

«Ջոկեր»-ի հասույթը անցել է 900 միլիոն դոլարի շեմը

70
0

Azat.tv-ն գրում է.

«Ջոկեր» ֆիլմը նոյեմբերի 3-ի դրությամբ համաշխարհային վարձույթում արդեն 900 միլիոն դոլար է հավաքել: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկերը», որի գլխավոր դերում Հոակին Ֆենիքսն է, ֆիլմարտադրողների համար արժեցել է 60 միլիոն դոլար։

Կիրակի օրը ֆիլմի դրամարկղային հասույթն արդեն 934 միլիոնի է հասել, ընդ որում, ԱՄՆ-ում ֆիլմը 299,6 միլիոն դոլար է հավաքել, իսկ աշխարհում՝ 634,4 միլիոն:

Վերլուծաբանների կանխատեսում են, որ վարձույթի ավարտին այն կարող է մոտ 1 միլիարդ դոլար հավաքել:

Warner Bros. կինոստուդիան Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի միանգամից 16 անվանակարգում:

Ընկերության ղեկավարությունը կարծում է, որ կինոնկարը վարձույթում 1 մլրդ դոլարի շահույթ կունենա: Այն արդեն 900 մլն դոլարի եկամուտ է բերել:

Մասնագետները հույս ունեն, որ ժապավենը կկարողանա պայքարել գլխավոր կինոմրցանակի համար «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր», «լավագույն դերասան», «երկրորդ պլանի լավագույն դերասան», «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «լավագույն սցենար», «լավագույն մոնտաժ» և մի քանի այլ անվանակարգերում:

Ֆիլմի թողարկումից հետո բուքմեյքերները գլխավոր դերակատար Խոակին Ֆենիքսին անվանել են մրցանակի գլխավոր հավակնորդ: Վերջին 18 տարում նրան մեկ անգամ «Օսկարի» են առաջադրել երկրորդ պլանի դերի համար և 2 անգամ՝ տղամարդու լավագույն դերի համար, սակայն դերասանը դեռևս չի արժանացել մրցանակին։

Անվանակարգերի վերջնական քանակը, որոնցում կներկայացվի ֆիլմը, հայտնի կդառնա 2020-ի հունվարի 13-ին, երբ Ամերիկյան կինոակադեմիան կկազմի վերջնական ցուցակը: