Գլխավոր Աշխարհ Ջոն Բոլթոնը կանչվել է հարցաննության

Ջոն Բոլթոնը կանչվել է հարցաննության

19
0
 Աղբյուրի հաղորդմամբ՝ Ջոն Բոլթոնի փաստաբան Չարլզ Կուպերը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի պատասխանի հարցերին՝ առանց ծանուցագիր ստանալու:
Հայտնի է, որ Բոլթոնը դեռևս նախագահի խորհրդականի պաշտոնում եղած ժամանակ դժգոհություն էր հայտնել Ուկրաինայի նկատմամբ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությունից: Մասնավորապես, նա գոհ չէր ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի մասնակցությունից: Այս մասին գրում է artsakhpress.am-ը՝ հղումանելով միջագային լրատվական գործակալություններին:
ԱՄՆ նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթացը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախաձեռնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Դոնալդ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Պարզվել է, որ զրույցի ընթացքում Թրամփը ուկրաինացի գործընկերոջը խնդրել է հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեության վերաբերյալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ