Գլխավոր Լուրեր ՌԴ ԱԱԾ-ն ձերբակալել է իսլամական ահաբեկչական խմբավորման 2 առաջնորդի եւ 7 անդամի

ՌԴ ԱԱԾ-ն ձերբակալել է իսլամական ահաբեկչական խմբավորման 2 առաջնորդի եւ 7 անդամի

25
0

Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ծառայությունը այսօր ձերբակալել  է «Հիզբ ուտ-Թահրիր ալ-Իսլամի» ահաբեկչական խմբավորման 2 առաջնորդներին եւ  7 անդամների: Այս մասին հայտնել է երկրի անվտանգության ծառայությունը՝ տարածելով հաղորդագրություն եւ տեսանյութ:

Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան ՌԴ քաղաքացիներ, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիություն ունեցող անձինք:

Քննության տվյալներով,  հիշյալ խմբի անդամները նպատակաուղղված տարածում էին ահաբեկչական խմբավորման քարոզչությունը, գաղափարախոսությունը՝ հորդորելով բռնության միջոցով վերջ դնել ՌԴ ներկայիս կառավարության գործունեությանը, ինչպես նաեւ ցանցի մեջ էին ներգրավում նոր անդամների:

ՌԴ ԱԱԾ-ն հրապարակել է հատուկ գործողության տեսագրությունը: Տեսանյութում երեւում է՝ ինչպես են հատուկ ծառայությունների աշխատակիցները ներխուժում տարբեր շինություններ, կասկածյալների ձեռքերին հագցնում են ձեռնաշղթաներ, առգրավում պլանշետներ, սմարթֆոններ, քարտեր եւ արգելված նյութեր:

Հատուկ գործողությունն իրականացվել է Մոսկվայում եւ Չելյաբինսկում:

«Հիզբ ուտ-Թահրիր ալ-Իսլամի»-ն կամ «Իսլամական ազատագրության կուսակցությունը» իսլամական քաղաքական միավորում է, որը Պաղեստինում հիմնվել է 1953 թվականին: Ակտիվ գործունեություն են ծավալում Սիրիայում, Եգիպտոսում, Հորդանանում, Թունիսում, Քուվեյթում, Պաղեստինում, Թուրքիայում եւ Արեւմտյան Եվրոպայում: Այն արգելված խմբավորում է համարվում արաբական, արեմտաեվրոպական, ասիական եւ մերձարեւելքի երկրների մեծ մասում, տարածքում է ահաբեկչական քարոզ: