Գլխավոր Լուրեր ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

22
0

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով Շենգավիթի անձնագրային բաժանմունքից ստացված տվյալները, նոյեմբերի 19-ին՝ ժամը 13-ի սահմաններում, հայտնաբերել ու բերման են ենթարկել Երևանում հաշվառված 49-ամյա մի տղամարդու։ Նա 2018 թվականի մայիսից Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Հետախուզվողի հայտնբերման տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնած մարմնին։