Գլխավոր Միջազգային ՌԴ նախագահն աշխատանքից ազատել է իր խորհրդական Սերգեյ Գլազեւին

ՌԴ նախագահն աշխատանքից ազատել է իր խորհրդական Սերգեյ Գլազեւին

27
0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Սերգեյ Գլազեւին:

Ազատման մասին համապատասխան հրամանը հրապարակված է ՌԴ ղեկավարի պաշտոնական կայքէջում:

Հոկտեմբերի 1-ին Գլազեւը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միկրոտնտեսության եւ ինտեգրման հարցերով նախարարի պաշտոնում։

Գլազեւը Ռուսաստանի նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից։ Նա համարվում է ՌԴ Կենտրոնական բանկի գործողությունների ամենաակտիվ քննադատներից մեկը։ Նշվում է, որ գործիչն այժմ անհամաձայնություններ ուներ երկրում տարվող տնտեսական քաղաքականության հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ