Գլխավոր Հասարակություն ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «Независимая газета»-ին պատասխանատվության ենթարկելու նպատակով

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «Независимая газета»-ին պատասխանատվության ենթարկելու նպատակով

143
0

Armtimes.com-ը գրում է.

«Սումգայիթյան դեպքերին վերաբերող հոդվածը, որը հրապարակվել է «Независимая газета» թերթում մենք գնահատում ենք, որպես վայրի և սրբապիղծ դրսևորում, այդ իսկ պատճառով չենք պատրաստվում հերքում պահանջել հիշյալ տպագիր օրգանից: Տեղի ունեցածը քրեորեն հետապնդելի երևույթ է, և ես դիմել եմ ՌԴ դատախազություն, քանի որ զանգվածային լրատվամիջոցը պետք է գիտակցի, որ պատասխանատվություն է կրում նյութերի համար, որոնք հրահրում են ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն»,- այս մասին հայտատարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва» ռադիոկայանի եթերում:

Փետրվարի 26-ին՝ Խոջալույի հայտնի դեպքերի տարելիցի կապակցությամբ, ադրբեջանական կողմը ծավալեց հերթական քարոզչական հարձակումը, այդ նպատակի համար ծառայեցնելով ռուսաստանյան մամուլի էջերը: Մեկը մյուսի հետևից մի շարք հայտնի լրատվամիջոցներում՝ «Независимая газета», «Gazeta.ru», «dni.ru», «Русской службы Би-би-си», «Lenta.ru», «URA.ru» հայտնվեցին բացահայտ կեղծիք և ազգային թշնամանք հրահրող հոդվածներ Սումգայիթի և Խոջալույի դեպքերին վերաբերող:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում