Գլխավոր Հասարակություն ՌԴ-ում հարբած վարորդը «Գազել»-ով մխրճվել է Հայաստանից մեկնած բեռնատարի մեջ

ՌԴ-ում հարբած վարորդը «Գազել»-ով մխրճվել է Հայաստանից մեկնած բեռնատարի մեջ

88
0

Մոտ կես ժամ առաջ Հայաստանից Մոսկվա մեկնող խոշոր բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում: Ինչպես տեղեկացնում է MAMUL.am-ի աղբյուրը, M4 մայրուղու վրա Նովոկուբանսկ քաղաքից դուրս եկող «Գազել»-ը, առանց հաշվի առնելու «Կանգ առ» ազդանշանը, մեծ արագությամբ հարվածել է «Էդ Տրանս» ՍՊԸ-ին պատկանող «DAF» բեռնատարին: «Գազել»-ն առանց պետհամարանիշերի է եղել, վարորդն ու 3 ուղևորները եղել են ալկոհոլի ազդցեության տակ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ այս պահին ճշտվում է «Գազել»-ի վարորդի խմածության աստիճանը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ վարորդը չի տուժել, սակայն ավտոմեքենան շահագործման այլևս ենթակա չէ։

ՌԴ-ում հարբած վարորդը «Գազել»-ով մխրճվել է Հայաստանից մեկնած բեռնատարի մեջ: