Գլխավոր Միջազգային ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով կնքված համաձայնագրի իրագործման քարտեզը

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով կնքված համաձայնագրի իրագործման քարտեզը

636
0

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր կայքում հրապարակել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով ընդունված համաձայնագրի իրականացման քարտեզը:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, քարտեզի համաձայն՝ թուրք-սիրիական սահմանի երկայնքով Սիրիայի սահմանապահ ծառայության 15 անցակետեր կտեղակայվեն:

Նախօրեին ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև 6 ժամ 20 րոպե տևած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Սիրիայի հարցում: Երկու կողմն էլ հավատարմություն են հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնականության պահպանմանը:

Բանակցությունների ավարտին հուշագիր է ստորագրվել 10 կետով փոխհամագործակցության մասին, որում, մասնավորապես, ասվում է, որ հոկտեմբերի 23-ից սկսած սահմանի սիրիական կողմում՝ «Խաղաղության աղբյուր» ռազմարշավի գոտուց այն կողմ, ռուսական զինտեխնիկայի ստորաբաժանումներ են տեղակայվելու:

Դրանք աջակցելու են քրդական զորամիավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանի երկարությամբ 30 կմ ձգվող տարածքից: Նրանց դուրսբերումը պետք է ավարտվի 150 ժամվա ընթացքում: Դրանից հետո ռուս և թուրք զինվորները կսկսեն հերթապահություն իրականացնել սահմանից 10 կմ դեպի արևմուտք և արևելք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ