Գլխավոր Առողջապահություն Ռեստորանում քիմիական թունավորման հետևանքով 1 մարդ է մահացել, 10 հոգի տուժել են

Ռեստորանում քիմիական թունավորման հետևանքով 1 մարդ է մահացել, 10 հոգի տուժել են

12
0

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բերլինգթոն քաղաքում քիմիական թունավորման հետևանքով մեկ մարդ է մահացել, տասը տուժել են: Այս մասին հաղորդում է NBC Boston հեռուստաընկերությունը:

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան Super 8-ի (մաքրության պարագա) միջոցով ռեստորանի տարածքը մաքրելու ժամանակ: Աշխատակիցներից մեկն իրեն վատ է զգացել, նա հոսպիտալացվել է և մահացել հիվանդանոցում:

Տեղական հիվանդանոցներ են տեղափոխվել 10 տուժած աշխատակից և 2 հաճախորդ:

Նշենք, որ նատրիումի հիդրոքլորիդից բաղկացած Super 8-ը սովորական ախտահանիչ է: