Գլխավոր Լուրեր Ռոդենը մեկնաբանել է իր հետ տեղի ունեցած միջադեպը

Ռոդենը մեկնաբանել է իր հետ տեղի ունեցած միջադեպը

1
0

bbbbbbbbbbbbbb

Ըստ մամուլի տեղեկությունների`օրեր առաջ զավեշտալի միջադեպ է գրանցվել Երևանում: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի վարորդ, վարելով «Վազ 2107» մակնիշի իր ավտոմեքենան, կորցրել է կառավարումը և բախվել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված աշխարհահռչակ Ռոդենի՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ արձանին։ Հարվածի հետևանքով արձանը՝ իր պատվանդանով հանդերձ, տեղաշարժվել է մոտ կես մետրի չափով։

Տեղեկատվությունը ճշտելու համար Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է ոստիկանության լրատվական ծառայության աշխատակցի հետ։ Վերջինս հաստատել է կատարվածը.«Այո, նման վթար կա արձանագրված, այն տեղի է ունեցել սույն թվականի հոկտեմբերի 6-ին, և արձանին հասցվել է նյութական վնաս, իսկ փոխհատուցման հարցը կկարգավորվի, նշեմ, որ,  չնայած,այդ հարցը մեր ոլորտը չէ»: Նա նաև հարկ է համարել հերքել մամուլում շրջանառվող տեղեկությունը՝ իբր վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ