Գլխավոր Սպորտ Ռոնալդուի ընկերուհին խախտել է կարանտինը՝ հանուն գնումների

Ռոնալդուի ընկերուհին խախտել է կարանտինը՝ հանուն գնումների

10
0

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը խախտել է կարանտինը և գնումներ է կատարել:

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը՝ նրան նկատել են գնումներ կատարելիս: Սա դժգոհություն է առաջացրել Կրիշտիանուի երկրպագուների շրջանում, ովքեր կարծում են, որ Ռոդրիգեսը լուրջ չի վերաբերվում 35-ամյա հարձակվողի առողջությանը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Ջորջինան գտնվում են կարանտինում Պորտուգալիայում այն բանից հետո, երբ «Յուվենթուսի» երկու խաղացողի՝ Դանիելե Ռուգանիի և Բլեզ Մաթյուիդիի մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց: