Գլխավոր Ֆուտբոլ Ռոնալդուն մեկնաբանել է «Ատլետիկոյի» երկրպագուներին ուղղված ժեստը

Ռոնալդուն մեկնաբանել է «Ատլետիկոյի» երկրպագուներին ուղղված ժեստը

29
0

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կրկին «բախվեց» «Ատլետիկոյի» երկրպագուներին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում: «Վանդա Մետրոպոլիտանոյում» հավաքված երկրպագուները, ինչպես միշտ, Ռոնալդուի՝ գնդակի ամեն հպումի ժամանակ սուլում ու վիրավորական վանկարկումներ էին անում պորտուգալացու հասցեին:

Ինչպես vnews.am-ը Ռոնալդուն էլ խաղավերջում ձեռքով ժեստ արեց, որը հանդիպումից հետո բացատրել է լրագրողներին: «Այդ ժե՞ստը. Ես պարզապես ցանկանում էի ասել՝ սովորե՛ք, վերջապես պետք է սովորե՛ք», – ասել է Ռոնալդուն El Chiringuito-ի լրագրողին:

Աղբյուրը հիշեցնում է,  որ նախորդ մրցաշրջանում մադրիդյան ու թուրինյան ակումբները նույնպես հանդիպեցին: Այդ ժամանակ էլ նույն մարզադաշտում Ռոնալդուն ժեստի միջոցով հասկացրեց երկրպագուներին, որ նա 5 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ «ատլետները»՝ 0:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ