Գլխավոր Սպորտ Ռոնալդուն վնասվածք է ստացել

Ռոնալդուն վնասվածք է ստացել

14
0

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Ա Սերիայի 5-րդ տուրի՝ «Բրեշիայի» հետ հանդիպումը: Այդ մասին հայտնել է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին։

«Երեկ «Վերոնայի» հետ խաղից հետո թիմը վերականգնողական օր ուներ։ Դեռ չգիտեմ, թե ում հանգիստ տալ: Ռոնալդուն երեկ ազդրի հատվածում թեթև ցավեր էր զգում, բայց դա նորմալ է շաբաթվա խաղերից հետո։», — Սարիի խոսքերը փոխանցում է Football Italia-ն:

«Բրեշիա» — «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 24-ին: Խաղի սկիզբը՝ 22։00։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ