Գլխավոր Հասարակություն Ռուսական անշարժ գույքի թագավորները. «Տաշիր»-ը երկրորդն է

Ռուսական անշարժ գույքի թագավորները. «Տաշիր»-ը երկրորդն է

201
0

Forbes ամսագրի ռուսական հավելվածը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի թագավորները-2020» վարկանիշային աղյուսակը, որում ներկայացրել է անցյալ տարվա խոշորագույն վարձակալական ընկերություններին։

Հայ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը այդ ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 2018-ի համեմատ մեկ հորիզոնականով բարձրանալով վեր։

Ամսագրի մասնագետների գնահատականով՝ «Տաշիր»-ը 2019 թվականին անշարժ գույքը վարձակալության տալու արդյունքում աշխատել է 655 մլն դոլար։ Նշվում է նաեւ, որ ընկերությունն ունի 830 000 քմ առեւտրային, 61000 գրասենյակային եւ 4800 քմ պահեստային տարածքներ եւ 1045 հյուրանոցային համարներ։