Գլխավոր Մամուլ Ռուսական նոր տեխնիկական բազա՝ Հայաստանում. «Ժողովուրդ»

Ռուսական նոր տեխնիկական բազա՝ Հայաստանում. «Ժողովուրդ»

16
0

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերջին շրջանում խիստ զբաղված է այդ ընկերությունը Հայաստան բերելու գործընթացով:

Նշենք, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը նախատեսում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ստեղծել նոր տեխնիկական բազա «SSJ10» ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով: Ավելին՝ նա ամռան ամիսներին՝ ՌԴ կատարած այցի ժամանակ, հանդիպել է «ԻԼ» հասարակական բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Յուրի Գրուդինինի հետ և քննարկել ՌԴ-ում գործող ավիաշինարարական և ավիավերանորոգման գործարանների պատվերով Հայաստանի տարածքում ինքնաթիռների պահեստամասերի արտադրություն հիմնելու հնարավորությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ