Գլխավոր Հասարակություն Ռուսաստանը դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ

Ռուսաստանը դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ

19
0

Ռուսաստանի Դաշնությունը մարտի 23-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը աշխարհի բոլոր երկրների հետ՝ կորոնավիրուսային հիվանդության համաճարակով պայմանավորված: Այս մասին հայտնում է Ռոսավիացիան:

Նշվում է, որ որոշակի բացառություններ են լինելու միայն Մոսկվայից դեպի մայրաքաղաքներ կատարվող ուղեւորությունների, ինչպես նաեւ այլ երկրներից դեպի Ռուսաստան քաղաքացիների տեղափոխման չարթերային չվերթների համար:

Վերջին տվյալներով, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել է COVID-19 հիվանդությամբ 367 քաղաքացի: Առողջացել է 16 մարդ, գրանցվել է 1 մահ, քանի որ քաղաքացին ունեցել է ուղեկից հիվանդություն: Ավելի քան 52 հազար մարդ մնում է հսկողության տակ: Երկրի ամբողջ տարածքում դադարեցված են դասերը բոլոր կրթական հաստատություններում: