Գլխավոր Քաղաքական Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա. ՌԴ փոխվարչապետ

8
0

Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը Երևանում հայտարարել  է, որ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դիտորդի կարգավիճակ ստանա:

«Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին։ ՀԱՊԿ-ը միշտ ողջունելու է համագործակցությունը ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետությունների հետ: Մենք բոլորս ժամանակին եղել ենք միասնական ընտանիք: Մենք շատ ընդհանուր բան ունենք: Սա վերաբերում է նաև, այսպես ասած՝  բոլոր նախկին հանրապետությունների զինված ուժերի որոշակի հավասարակշռությանը»,- ասել է  Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը՝ պատասխանելով Ադրբեջանին ՀԱՊԿ-ի դիտորդի  կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հավանականության հարցին: 

«Մենք վարում ենք շատ կշռադատված և մտածված քաղաքականություն ՀԱՊԿ բոլոր երկրների և, մասնավորապես, Ադրբեջանի հետ՝ կապված ռազմատեխնիկական համագործակցության հետ»,- ասել է նա:

Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են հավաքական. «Քննարկումներից հետո, եթե ՀԱՊԿ-ը ընդունի նման որոշման անհրաժեշտությունը, ապա այն կընդունվի կազմակերպության կանոնադրությանը, կանոնակարգին և կանոններին համապատասխան»։

Նրա խոսքով, ՌԴ-ն շահագրգռված չէ հակամարտություն սրմամբ, այլ  ամեն օգնելու է հակամարտության կարգավորմանը:

Հիշեցնենք, որ Յուրի Բորիսովը մասնակցում է սեպտեմբերի 10-12-ը Երևանում անցկացվող ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստին: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ