Գլխավոր Հասարակություն Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ հոգևորականների սպանության կապակցությամբ

Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ հոգևորականների սպանության կապակցությամբ

20
0

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, ցավակցություն է հայտնել Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայկական համայնքում հայ հոգևորականների սպանության առնչությամբ։

«Մենք անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Սիրիայի հայ համայնքին»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում հաստատված հրադադարին և դրանից հետո ստեղծված իրավիճակին։  

Նա նշել է, որ Սիրիայի կառավարության վերահսկողության տակ չգտնվող տարածքներում քրիստոնյաների նկատմամբ բռնության և ահաբեկչության գործողությունները վրդովմունք են առաջացնում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Ղամիշլիում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր վերջին հրաժեշտի արարողությունը։