Գլխավոր Քաղաքական Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահին Անկախության տոնի առթիվ

Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահին Անկախության տոնի առթիվ

18
0

Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. — «Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանադույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա: Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և համահունչ են տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը»:

«Ձեզ ի սրտե քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում, իսկ Ձեր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարեկեցություն», — Արմեն Սարգսյանին գրել է Վլադիմիր Պուտինը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ