Գլխավոր Լուրեր Ռուսաստանում բուժվել է կորոնավիրուսով վարակված երկու անձ

Ռուսաստանում բուժվել է կորոնավիրուսով վարակված երկու անձ

55
0

Չիտա քաղաքի բժիշկները շրջանային հիվանդանոցից դուրս են գրել կորոնավիրուսով վարակված ու բուժման կուրս անցած Չինաստանի քաղաքացի Վանգ Յունբինյային, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հունվարի 26-ից հիվանդը անցնում էր բուժման կուրս: Չափանիշների համաձայն՝ ստացել է ախտորոշման ու բուժման համար բոլոր միջոցները»,- ասել է գլխավոր բժիշկ Սերգեյ Յուրչուկը:

Դուրս գրված տղամարդու կինը և դուստրը կմնան բժշկական հաստատությունում մինչև փետրվարի 14-ը, քանի որ նրանք շփման մեջ են եղել հիվանդ տղամարդու հետ: Նրանք մտադիր են մնալ Չիտայում:

Չինաստանում կորոնավիրուսով վարակված 2 հիվանդներից մեկը բուժում էր ստանում Տյումենում։ Նա առողջացել և երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: