Գլխավոր ժամանց Ռուսներն ու հայերն իրար արժեն. Ալյոնա Սվիրիդովա

Ռուսներն ու հայերն իրար արժեն. Ալյոնա Սվիրիդովա

63
0

Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ալյոնա Սվիրիդովան «Ինսթագրամի» էջում իր հայ ամուսնու՝ Դավիթ Վարդանյանի հետ լուսանկար է հրապարակել եւ մակագրել.  «Один серый, другой белый, два весёлых гуся (Մեկը մոխրագույն, մյուսը սպիտակ, երկու ուրախ սագեր», հավելելով, թե «որքան աննկատ անցան համատեղ կյանքի 11 տարիները»։

Նա գրառմանը կցել է «Русские и армяне друг друга стоят»  (ռուսներն ու հայերն իրար արժեն) եւ «Дружба народов» (Ազգերի բարեկամություն) հեշթեգերը։

Դավիթ Վարդանյանը Ալյոնա Սվիրիդովայից երիտասարդ է 14 տարով։ Սակայն համատեղ կյանքի 11 տարիները չեն պարտավորեցրել նրանց օրինականացնել իրենց հարաբերությունները։ Որպես դրա հիմնական պատճառ՝ երգչուհին նշել է, որ իրենք չեն կարող համատեղ երեխա ունենալ։