Գլխավոր Իրավական Սահմանադրական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

88
0

Սահմանադրական դատարանը այսօր աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այս մասին ասված է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում: Ինչպես տեղեկացնում է azatutyun.am-ը, Քրեական օրենսգրքի 407-րդ և 414․2-րդ հոդվածները վերաբերում են վճռաբեկ բողոքին ու այն վարույթ ընդունելու հիմքերին:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահը հունիսի 25-ից կալանքի տակ է, իսկ վերջինիս պաշտպանական խումբը մի քանի դիմում է ներկայացրել բարձր դատարան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ