Գլխավոր Քաղաքական Սահմանադրական փոփոխությունները հնարավոր է լինեն մեր օրակարգում․ Ավինյան

Սահմանադրական փոփոխությունները հնարավոր է լինեն մեր օրակարգում․ Ավինյան

12
0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հնարավոր է համարում, որ իրենց օրակարգում լինի սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցը: Այս մասին Ավինյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Սահմանադրական փոփոխությունները, կարծում եմ, հնարավոր է, լինեն մեր օրակարգում, բայց չեմ կարծում, որ միայն տեղային այս մեկ խնդրի ու ճգնաժամի հետ պետք է կապել սահմանադրական բարեփոխումները: Իրականում, սահմանադրական բարեփոխումները պետք է անցնեն համալիր ներառական և մասնակցային քննարկումներ, որպեսզի հասկանանք, թե որտեղ ունենք խնդիրներ, և ինչ լուծումներ են առաջարկվում»,- նշեց նա։