Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սամվել Ալեքսանյանը սխալվել է. Ռուբեն Հայրապետյան

    Սամվել Ալեքսանյանը սխալվել է. Ռուբեն Հայրապետյան

    Հոկտեմբեր 30, 2013 13:55 Լուրեր, Սպորտ A+ / A-

    ruben-hayrapetyanԱյսօր մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը անդրադարձավ մի շարք հարցերի: Հայրապետյանը նշեց, որ վերջերս սկսել է ավելի քիչ մամլո ասուլիսներ տալ, քանի որ «լրատվամիջոցները» ծառայում են ոչ թե հասարակության, այլ անհատների շահերին»: Ռուբեն Հայրապետյանի կարծքիքով Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) սխալ է վարվել. ինքը նրա փոխարեն 25 հարկանի շենք կկառուցեր Փակ Շուկայի տեղում: Այն, ինչը կառուցում է Ռուբեն Հայրապետյանը կամ Սամվել Ալեքսանյանը, բոլորի աչքն է ծակում: Մարդը կառուցել է գեղեցիկ բան: Այդ շուկան ինչ էր մինչ այս: Այժմ շատ գեղեցիկ առեւտրի կենտրոն է դարձել: Սամվել Ալեքսանյանը լավ պաստառ էր կպցրել, որ բողոքողները գրանտակերներ են, եւ գալիս են ու մարդկանց վարկաբեկում են: Ես հիանում եմ այդ շուկայով եւ շատ ուրախ եմ, որ իմ ընկերը այդպիսի բաներ է կառուցում Երեւանում»,-հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:

    Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի  ապագա մարզչի խնդրին, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ բազմիցս խնդրել է Վարդան Մինասյանին չհեռանալ, սակայն դա Մինասյանի որոշումն է, ինքը չի կարող պարտադրել նրան մնալ մարզիչ: Հայրապետյանը նշեց նաև որ մերժում է ստացել նաև Միշել Տեր-Զաքարյանից, ով պայմանագիր ունի կնքած, ներկայումս իրենք փնտրում են մարզչի հարմար թեկնածուի:

    ՀՖՖ նախագահը խոսել է նաև վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների մասին՝ նշելով. «Վոլեյբոլի ֆեդերացիան էդ ինչ մի կարևոր հարց ա, որ ընտրությունները արդար չլինի: Ես կարծում եմ, որ Արթուր Բաղդասարյանը էն մարդկանցից ա, որ կարող է վոլեյբոլի վիճակը լավացնել: Պարտադի՞ր է, որ նախագահը ինչ-որ մի կուսակցությունից լինի»:


    scroll to top