Գլխավոր Իրավական «Սանիթեքը» կդիմի արբիտրաժային դատարան

«Սանիթեքը» կդիմի արբիտրաժային դատարան

88
0

Երեւանի քաղաքապետարանն այսօր տեղեկացրեց՝ խզում է «Սանիթեքի» հետ պայմանագիրը:

Ընկերության մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանին Araratnews.am-ը հարցրեց՝  ինչպե՞ս են արձագանքում քաղաքապետարանի այս հայտարարությանը: Ի պատասխան խոսնակն ասաց՝ ընկերության իրավաբանների պատասխանը վաղը կլինի, քանի որ պայմանագրի խզման որոշումը մոտավորապես 30 էջ է:

Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու «Սանիթեքը»: «Դիմելու է արբրիտրաժային դատարան»,- ասաց մամուլի խոսնակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ