Գլխավոր Սպորտ Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգայի վարկածով տուրի լավագույն ֆուտբոլիստ

Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգայի վարկածով տուրի լավագույն ֆուտբոլիստ

37
0

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը «Հոֆենհայմի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին ճանաչել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին գրում է armsport.am-ը: 

«Հոֆենհայմը» հայ ֆուտբոլիստի դուբլի շնորհիվ հաղթել էր Մյունխենի «Բավարիային» արտագնա խաղում: Սարգիսը նաև ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Առաջնության պաշտոնական կայքը նաև մեր ֆուտբոլիստին նվիրված հոդված է ներկայացրել՝ անդրադառնալով Սարգսի ծննդավայրին, հայրենիքին և ֆուտբոլիային կարիերային: Հայ հարձակվողը նաև համեմատվել է լեգենդար Միրոսլավ Կլոզեի հետ:

«Ընդամենը երկու տարի առաջ Սարգիս Ադամյանը խաղում էր չորրորդ դիվիզիոնում: Այսօր Բունդեսլիգայում նա խփեց իր առաջին գոլը «Բավարիային»», — նշված է առաջնության Twitter-յան էջում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ