Գլխավոր Լուրեր Սա համակարգված կոռուպցիայի բյուջե է, թալանի, պետական անվճարունակության ու խաբեության բյուջե է.Լևոն...

Սա համակարգված կոռուպցիայի բյուջե է, թալանի, պետական անվճարունակության ու խաբեության բյուջե է.Լևոն Զուրաբյան

5
0

levon-zurabyan-21

  ԱԺ Ժառանգություն խմբակցության անունից, խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դեմ են քվեարկելու 2014 թվականի բյուջեին:

ՀՅԴ խմբակցության անունից, պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննադատել է կառավարության գործունեությունը՝ հարցադրում անելով՝ «Ձեզ ձե՞ռք է տալիս օլիգարխիկ ու մենաշնորհացված տնտեսությունը»:

«Ձեռ չի տալիս, պարոն Մինասյան»,- արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ՀԱԿ խմբակցության անունից, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ այս փաստաթղթով կառավարությունը փորձում է կոծկել թալանը և ներկայացնում է այնպես, թե իբր երկիրը գնում է բնականոն զարգացման ուղիով:

«Մենք չենք կարող հաստատել մի բյուջե, որը համակարգված կոռուպցիայի բյուջե է, թալանի, պետական անվճարունակության ու խաբեության բյուջե է»,- նշել է Զուրաբյանը: Նրա խոսքով՝ այսպիսի բյուջե ներկայացնող կառավարությանը պետք է քրեական պատասխանատվության կանչել:

ԲՀԿ անունից Նաիրա Զոհարբյանը հայտարարել է, որ այս բյուջեի նախագծով կառավարությունը խոստովանել է, որ ներդրումները նվազում են, Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է: Նրա խոսքով՝ այս տարվա համար կանխատեսված տնտեսական աճի, գնաճի ցուցանիշն այդպես էլ իրականություն չդարձան: Նա ասել է, որ եթե կառավարությունը չգիտի տնտեսական մոնոպոլիստների տեղը, իրենք կարող են ցույց տալ:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն դեմ է բյուջեի նախագծին:

 Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ