Գլխավոր Մամուլ ՍԴ-ն կա՛մ ընդհանրապես կլուծարվի, կա՛մ կլինի այլ կազմով. «Ժամանակ»

ՍԴ-ն կա՛մ ընդհանրապես կլուծարվի, կա՛մ կլինի այլ կազմով. «Ժամանակ»

10
0

«Ժամանակ» -ը գրում է.

«Կառավարությունն այլևս հստակեցրել է իր ռազմավարությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ, և մինչև 2020թ. կեսերը այդ հարցը լուծված կլինի:

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում հնարավոր է երկու տարբերակ՝ կա՛մ ՍԴ-ն ընդհանրապես կլուծարվի, կա՛մ կլինի այլ կազմով:

Ինչ վերաբերում է ՍԴ գործող դատավորներին, ապա նրանք անցնելու են խիստ վեթինգի ընթացակարգով, որը չափազանց դժվար է հաղթահարել: Մասնավորապես՝ ստուգվելու են կապերը նախկին կոռումպացված համակարգի, տարբեր շրջանակների հետ, նախկինում նրանց կատարած աշխատանքը: Բացի դա, ստուգվելու են նրանց մասնագիտական որակները, և նրանք հոգեբանական թեստ են անցնելու»:

Մանրամասները՝ թերթի համարում: