Գլխավոր Քաղաքական ՍԴ-ն պետք է լուծի սահմանադրական ճգնաժամը, ոչ թե խորացնի

ՍԴ-ն պետք է լուծի սահմանադրական ճգնաժամը, ոչ թե խորացնի

13
0

Օրենքի լեզուն որևիցե տեղ չի ասում, որ կարող են դիմել ՍԴ միայն այն պարագայում, երբ արդեն իսկ առկա է ՍԴ որոշումը դատավորին կարգապահական պատասխանատվության կանչելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև ՍԴ որոշման մեջ նշված դատավոր-անդամ հարաբերակցության ուսումնասիրմանը․ «Ցույց տվեք որևիցե հատված ԱԺ կողմից ներկայացված դիմումի մեջ, որտեղ խոսվում է նրա մասին, որ ԱԺ-ն խնդրում է ՍԴ-ին մեկնաբանել հարաբերակցությունը ՍԴ անդամ և դատավոր եզրւյթների միջև,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ ԱԺ դիմումն ուներ որոշման հավելվածի կարգավիճակ,- որտեղ հստակ նշվում էր, որ դատավոր-անդամ վեճը մեզ համար կարևոր չէ, դատավոր ասելով հասկանալու ենք անդամ և անդամ ասելով հասկանալու ենք նաև դատավոր, այս հարցի շրջանակներում չենք ուզում անդրադառնալ այդ վեճին»։

Դիտարկմանը, որ իշխող խմբակցությունը պնդում է՝ հետքայլ չի լինելու, ի՞նչ նկատի ունի, Վարդանյանը նշեց․ «Հետքայլ չի լինելու նրանից, որ պետական մարմինները պարտավոր են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ։ ՍԴ-ն, չունենալով վերադաս մարմին, այդուհանդերձ, ունի պարտավորություն շեղվել իր սահմանադրական պարտավորություններից։ ՍԴ-ն պետք է լուծի սահմանադրական ճգնաժամը, ոչ թե խորացնի»։

Պատգամավորն իր մտահոգությունը հայտնեց ՍԴ որոշման վերաբերյալ՝ շեշտելով․ «ՍԴ-ն իր այս մեկնաբանությամբ ԱԺ-ին զրկել է լիազորությունից, ուստի գործ ունենք սահմանադրական անվտանգության խաթարման հետ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ