Գլխավոր Քաղաքական ՍԴ որոշումը Քոչարյանին ազատ արձակելու հիմք չի տալիս

ՍԴ որոշումը Քոչարյանին ազատ արձակելու հիմք չի տալիս

16
0

Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը որևէ հիմք չի տալիս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու: «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց Հայաստանի նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննությունը: Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո նախկին նախագահի փաստաբանական թիմը դատավոր Աննա Դանիբեկյանին միջնորդություններ է ներկայացրել՝ անհապաղ վերացնել մեղադրյալի կալանքը և դադարեցնել քրեական հետապնդումը:

«Այս իրավիճակում ի՞նչ սպասել, ինչի՞ց ելնելով պետք է դատարանը որոշում կայացնի, կա՞ն տեսականորեն հիմքեր Քոչարյանին ազատ արձակելու համար, թե՞ ոչ», — «Ազատության» այս հարցին Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց․ — «Որ Քոչարյանի պաշտպաններ պետք է միջնորդեին կալանքը՝ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել, դա անվիճելի էր, որովհետև նոր դատավոր է, նոր դատաքննություն է սկսվում, և դա որևէ կապ չունի Սահմանադրական դատարանի կայացված վերջին որոշման հետ: Որովհետև Սահմանադրական դատարանի որոշման հասցեատերը, ում ուղղված է այդ որոշումը, դա Ազգային ժողովն է, օրենսդիր մարմինն է, որը պետք է լրացնի իբր [Քրեական դատավարության օրենսգրքի] 35 հոդվածում այդ բացը, այդ թերությունը»:

«Քանի որ ընդգրկված չեմ ոչ պաշտպանական կողմում, ոչ մեղադրանքի կողմում, ուղղակի ասեմ, որ Սահմանադրական դատարանը չակերտավոր դատարան է, որովհետև էդ դատարանը մնում է, իմ անձնական կարծիքով, ոչ լեգիտիմ, ոչ օրինակարգ՝ 2 դատավորի և 7 դատարանի անդամների մի սիմբիոզ միացություն է, և ինքը էս իր որոշմամբ շարունակել է մնալ էն ոճի մեջ, ինչ վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ փորձելէ ձախ ձեռքով բռնել աջ ականջը: Ինչո՞ւ՝ որովհետև եթե ծանոթանում ես էդ որոշմանը, այն ամբողջովին նվիրված է նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի քննարկմանը, բայց երբ կարդում ես «Որոշեց» մասը, էնտեղ որևէ նորմ չկա, որևէ հիշատակում չկա, թե էդ անձեռնմխելիության՝ 140 հոդվածի որ կետն է, որին է համապատասխանում, որին չի համապատասխանում, և էդպիսի մի լուծում են գտել, թե 35 հոդվածում բաց է, էդ քրեական վարույթի կարճման հիմքերը թերի են, և պետք է դա լրացվի էդ գործառութային անձեռնմխելիության հիմքով», — նշեց Ջհանգիրյանը:

«Եթե անձը գործել է Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իր լիազորությունների շրջանակում, պետք չի քրեական վարույթի կարճման կամ դադարեցման, հետապնդման դադարեցման հիմքերում բան ավելացնել, որովհետև լավագույն դեպքում հանցադեպի բացակայություն է էդ անձի արարքում, վատագույն դեպքում՝ հանցակազմի բացակայություն, ինչը երկուսն էլ նախատեսված են 35 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով», — ասաց նախկին զինդատախազը՝ ընդգծելով․ — «Այսինքն, եթե հանրապետության երկրորդ նախագահը գործել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, դուրս չի եկել, որովհետև նրա լիազորությունները սպառիչ են, Սահմանադրությունը՝ թե՛ 2005 թվականի խմբագրության, թե՛ այսօրվա, թե՛ նախորդ՝ 95 թվականի խմբագրության Սահմանադրությունները, նախագահի լիազորությունները թվարկել են սպառիչ և վերջնական, ոչ մի օրենքով նախագահին որևէ լրացուցիչ լիազորություն չէր կարող տրվել»:

«Սահմանադրական դատարանի նման որոշման կայացման իրավական անհրաժեշտություն ես չեմ տեսնում, առավել ևս՝ որ անձեռնմխելիության խնդիրը ոչ միայն քննարկվել, այլ նաև վիճարկվել է մինչև Վճռաբեկ դատարանի քրեական պալատ», — պնդեց Գագիկ Ջհանգիրյանը:

«Էս խնդիրը՝ անձեռնմխելիության, արտացոլումն է գտել մեղադրական եզրակացության մեջ երկրորդ նախագահի, ավելին՝ էս խնդիրը բողոքարկվել է պաշտպանական կողմից և նաև մեղադրանքի կողմից մինչև Վճռաբեկ դատարան, և կա Վճռաբեկ դատարանի պալատի՝ քրեական գործերով պալատի համապատասխան որոշումը, որը, ասեմ, ես խորհուրդ կտամ մեր իրավաբաններին ծանոթանալ՝ շատ խորը և բարձր մակարդակի սահմանադրաիրավական վերլուծություն է կատարում, որտեղ հստակ երևում է, որ արտակարգ դրության հայտարարումը, նաև 0038 հրամանի արձակումը Միքայել Հարությունյանի կողմից և այլն, ոչ մեկը չի տեղավորվում, Զինված ուժերի կիրառումը չի տեղավորվում նախագահի՝ նախորդ Սահմանադրության 55 հոդվածի լիազորություններից որևէ մեկի սահմաններում, այսինքն՝ նախագահը գործառութային անձեռնմխելիությունից տվյալ պարագայում չի կարող օգտվել: Եթե չի օգտվում, ուրեմն՝ նոր հիմք նախատեսել քրեական վարույթի կարճման էդ հիմքերում՝ 35 հոդվածում, անտրամաբանական է», — շեշտեց գլխավոր դատախազի նախկին տեղակալը:

«Մեզ մոտ՝ Հայաստանի Հանրապետությունում և վստահ եմ՝ որևէ երկրում, անձեռնմխելիության բացարձակ ինստիտուտ գոյություն չունի, և անժամկետ ինստիտուտ գոյություն չունի, էդ պարագայում նաև նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը բացարձակ չի», — ասաց Ջհանգիրյանը:

Նրա համոզմամբ՝ Սահմանադրական դատարանի որոշումը որևէ հիմք չի տալիս դատավոր Աննա Դանիբեկյանին կալանքը փոխելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունները բավարարելու:«Բացարձակ», — ի պատասխան «Ազատության» հարցի շեշտեց Գագիկ Ջհանգիրյանը:

«Ես գուշա

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ