Գլխավոր Հայաստան ՍԴ որևէ դատավոր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. այսօր վերջին օրն...

ՍԴ որևէ դատավոր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. այսօր վերջին օրն է

28
0

Սահմանադրական դատարանի որևէ դատավոր այս պահի դրությամբ չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար: Այս մասին փոխանցեցին Ազգային ժողովի աշխատակազմից: Այսօր՝ փետրվարի 27-ին, լրանում է այն ժամկետը, երբ ՍԴ դատավորները կարող են հրաժարական ներկայացնել և անցնել վաղ կենսաթոշակի, տեղեկացնում է factor.am-ը:

Այս դեպքում պահպանվում էր նրանց աշխատավարձը և հավելավճարները: Սա կամավոր ընթացակարգ է, որին դատավորները կարող են դիմել կամ չդիմել: ՍԴ աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ իրենք նույնպես տեղեկություն չունեն՝ դատավորներն օգտվելո՞ւ են այս ընթացակարգից, թե՞ ոչ: ՍԴ դատավորներից Ալվինա Գյուլումյանը ասաց, որ չի օգտվելու այս համակարգից: Մյուս դատավորների հետ կապ հաստատել չհաջողվեց:

Այդ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ թավշյա հեղափոխությամբ պայմանավորված՝ առաջիկայում հնարավոր են նոր սահմանադրական բարեփոխումներ, բայց սահմանադրի կամքը Սահմանադրական դատարան ձևավորելու առումով չի իրագործվի, քանի որ Հայաստանի Սահմանադրության ընդունման պահին դատարանն արդեն ձևավորված էր։