Գլխավոր Իրավական Սեյրան Օհանյանի պաշտպանը ևս դատախազին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

Սեյրան Օհանյանի պաշտպանը ևս դատախազին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

28
0

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ևս դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին նման միջնորդությամբ էր հանդես եկել Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ միանում է Կարեն Մեժլումյանի միջնորդությանը՝ դատախազները մեղադրանքը չպետք է պաշտպանեն ցանկացած գնով: