Գլխավոր Հասարակություն Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը` Մոսկվայում

Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը` Մոսկվայում

12
0

Մոսկվայում մեկնարկել է եզակի նախագիծ` ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս հաղթահարել երկրների և քաղաքների միջև հեռավորությունը, ցուցադրել Փարաջանովի ստեղծագործական հանճարի ուժը Մոսկվայի հնարավորինս շատ բնակիչների: Մեր վիրտուալ թանգարան մուտք գործելու համար տոմսերի և հրավիրատոմսերի անհրաժեշտություն չկա, բավական է մի սեղմում:

Այս նախագծի վրա աշխատել է Հայկական մշակույթի աշնանային շրջանի կազմակերպիչների թիմը` Մոսկվայի հայկական թանգարանի և Երևանում Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ համատեղ: Տեխնիկական որոշումները մշակել է Շրջանի պաշտոնական գործընկեր ARLOOPA ընկերությունը:

Սերգեյ Փարաջանովի վիրտուալ ցուցահանդեսը հասանելի է Մոսկվայի հայկական թանգարանում, ԼՍԱՐԱՆ կրթական կոնֆերանսում, Սերգեյ Պրոկոֆյեվի թանգարանում, Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում` Օլիմպիյսկի պողոտայում:
Փարաջանովի անհավանական պատկերների աշխարհ խորասուզվելու համար բավական է ներբեռնել ARLOOPA հավելվածը, գտնել անհրաժեշտ երկրապիտակը և վայելել ցուցահանդեսը:

Մանրամասն հրահանգները հասանելի են armenianseasons.ru կայքում:
ARLOOPA ընկերությունը զբաղվում է լրացված և վիրտուալ իրականությամբ բջջային հավելվածների և խաղերի մշակմամբ, մատուցում է լայն AR և VR ծառայություններ, օգտագործում է լրացված իրականութան, պատկերների և համակարգչային տեսողության ճանաչման տեխնոլոգիաները` իրականությունը հարուստ ինտերակտիվ բովանդակությամբ անկրկնելի արկածի վերածելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ