Գլխավոր Ծանրամարտ Սիմոն Մարտիրոսյանի նոր սխրանքը. նա դարձավ Մ23 Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր

Սիմոն Մարտիրոսյանի նոր սխրանքը. նա դարձավ Մ23 Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր

21
0

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը +109 կգ քաշային կարգում։

News,am Sport-ից տեղեկանում ենք, որ պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 192 կգ-ով առաջին մոտեցմամբ ծանրաձողը պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի մարզչական շտաբը պատվիրել էր 198 կգ, որը աշխարհի չեմպիոնը չկարողացավ բարձրացնել: Սիմոն Մարտիրոսյանը երրորդ մոտեցմամբ 198 կգ-ը պոկեց եւ սահմանեց այս վարժության Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների ռեկորդ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունը աշխարհի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսեց 231 կգ-ից եւ փայլուն կատարեց մոտեցումը: Երկրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց նաեւ պատվիրված 236 կգ՝ ապահովելով նաեւ երկրորդ փոքր ոսկե մեդալ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանի մարզչական թիմը պատվիրեց 342 կգ՝ փորձելով ռեկորդ սահմանել նաեւ այս վարժությունում, բայց Սիմոն Մարտիրոսյանը չկարողացավ հրել ծանրաձողը:

Երկամարտի 434 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ