Գլխավոր Կրթություն Սիրելի ուսանողներ, պատրաստ ենք ուղիղ շփվել ձեր խմբերի հետ

Սիրելի ուսանողներ, պատրաստ ենք ուղիղ շփվել ձեր խմբերի հետ

36
0

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մեր նախարարության ներկայացուցիչները, ես անձամբ պատրաստ եմ բոլոր հարցադրումներին պատասխանել, քննարկել դրանք այնքան ժամանակ, մինչև փարատվեն բոլոր կասկածները: Իսկ դաշնակցական իմ որոշ հարգելի գործընկերներ իրենց որոշ կուսակիցներին պետք է կարգի հրավիրեն:

‼️Սիրելի ուսանողներ, մենք պատրաստ ենք ուղիղ շփվել ձեր խմբերի հետ: Պարզապես խնդրանքս է` մի թույլ տվեք համալսարանների որոշ պաշտոնյաների, ովքեր տապալել են ոլորտը, ազդեն ձեր որոշումների վրա: Ես ձեր գործընկերն եմ ու ընկերը: Հարցեր կան, առանց կաշկանդվելու դիմեք»: