Շաբաթ , 17 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սիրիահայերի խնդիրները կքննարկվեն Երևանում

    Սիրիահայերի խնդիրները կքննարկվեն Երևանում

    Դեկտեմբեր 27, 2013 13:22 Լուրեր, Միջազգային A+ / A-

    welcome-to-syria

    Սիրիայում ծավալվող իրադարձությունները չշրջանցեցին նաև այդ երկրի տարածքում ապրող հայերին: Հայկական թաղմասերը ևս հայտնվել են վտանգի առջև: Հայտնի է, որ հայերի մեծ մասը Սիրիայում ապրում է  Հալեպ քաղաքում: Համացանցը և հատկապես ֆեյսբուք սոցիալական ցանցը մեծ հնարավորություններ են տվել  տեղեկություններ ստանալու, թե ինչ վիճակում են Սիրիայում ապրող հայերը :

    Հունվարի 14-ին Երևանում հալեպահայերի հանդիպում տեղի կունենա, որի նպատակը կլինի համացանցն ավելի օպտիմալ օգտագործելը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Սիրիայում ապրող հայերի խնդիրներ. «Հանդիպումը վերաբերում է հալեպահայերի ֆեյսբուքյան այն խմբերի անդամներին, որոնք ունեն մոտ 14 հազար հետևողներ: Պիտի քննարկվեն սիրիահայությանը հուզող թեմաներ Հալեպում, Հայաստանում կամ այլուր»,- AraratNews.am-ի հետ զրույցում ասաց հանդիպման կազմակերպիչներից, Դուբայում բնակվող Հրաչ Քալսահակյանը՝ ավելացնելով, որ հանդիպումը տեղի կունենա «Էրեբունի պլազա» հյուրանոցում:

    Հանդիպմանը մասնակցելու համար արտերկրից Երևան կգան հինգ  հալեպահայեր, իսկ  մասնակիցները կլինեն ավելի քան 100-ը, որոնք կլինեն Հայաստանից: Հանդիպման ավարտին կտրվի նաև մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն այն հարցրեը, որոնք կքննարկվեն հանդիպման ընթացքում:


    scroll to top