Գլխավոր New Year News Սիրում եմ բոլորիդ՝ հավաքարարից մինչև վարչապետ. նախարարի շնորհավորանքը

Սիրում եմ բոլորիդ՝ հավաքարարից մինչև վարչապետ. նախարարի շնորհավորանքը

38
0

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Թող այս տարին լինի մեր ամենանվիրական երազանքների իրականացման տարի,
Թող այս տարին լինի միասնականության տարի,
Թող ազնվության, վեհության, սիրո ու հաղթանակի տարի լինի,
Թող լինի հավատքի ու հնարավորության տարի,
Թող սիրենք ու սիրվենք ամնացորդ ու առանց հաշվարկի,
Թող անկեղծությունը չդիտվի միամտություն, ու թող սրիկայությունը չդիտվի որպես հաշվարկ,
Թող գնահատենք մարդկանց՝ անկախ սեռից ու գույնից,
Թող սիրենք բնությունը և փայփայենք ջերմությամբ,
Թող սովորենք ու սովորեցնենք համբերատար ու տքնաջան,
Թող լինենք ամուր ու խրո՛խտ, սահմանին գիշերող մեր զինվորների՛ պես,
Թող չերերանք չարը մերժելիս ու բարին պաշտպանելիս,
Թող մեր Հայրենիքը սիրենք անմնացորդ ու սրտանց,
Թող համայն մարդկությունը միայն սիրով լցվի մեր պետության անունը լսելիս,
Սիրում եմ բոլորիդ ու յուրաքանչյուրիդ՝ հավաքարարից մինչև վարչապետ, զինվորից մինչև գեներալ,
Համոզված եմ, որ բարին կհաղթի և դրա համար ջանք չեմ խնայի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 
Աստված օրհնի Ազատ և Անկախ Հայաստանը»: