Գլխավոր Հասարակություն «Սնանկության մասին» օրինագիծն ընդունվեց

«Սնանկության մասին» օրինագիծն ընդունվեց

81
0
ԱԺ-ում շարունակվում է քառօրյան։ Նիստը սկսվեց նախորդ օրվա նախագծերի քվեարկությամբ, գրեթե բոլոր նախագծերն ընդունվեցին։
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը վարման կարգով ձայն խնդրեց․ «Այս օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարցեր են առաջացել արդարադատության նախարարության և սնանկության վարույթն իրականացնող կարգավորիչ մարմնի հարաբերությունների միջև, առաջին ընթերցման ընթացքում կողմ ենք քվեարկում՝ հույս ունենալով, որ արդարադատության նախարարությունը կկարգավորի»:
 
Նախագծի հետ կապված վերապահումներ ուներ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
 
98 կողմ ձայներով նախգիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց: