Գլխավոր Աշխարհ Սոլովյովը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում. ուշագրավ ցուցանիշ

Սոլովյովը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում. ուշագրավ ցուցանիշ

322
0

Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի անունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում մեկ շաբաթվա ընթացքում հեռուստաեթերում ամենից շատ տևողությամբ լինելու համար: Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը և մանրամասնում, որ յոթ օրվա ընթացքում նա եթերում է եղել ընդհանուր առմամբ 25 ժամ 53 րոպե և 57 վայրկյան:

Հեռուստամեկնաբանի խոսքերով, այդ ամենին հասնելու համար ինքը ստիպված է եղել հինգ օր անընդմեջ եթերում լինել օրական հինգ ժամից ոչ պակաս: Ռեկորդը գրանցվել է «Ո՞վ է դեմ» և «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների եթերների ժամանակ, որոնք հեռարձակվում են «Ռոսիա-1» հեռուստաընկերությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Գինեսի ռեկորդների գրքի կայքից, Սոլովյովը եթերում անցկացրել է 2019 թ. մարտի 18-24-ը: Նախորդ ռեկորդը պատկանում է ճապոնացի հեռուստահաղորդավար Մոնտա Մինոյին, ներկայիս անունը՝ Նորիա Մինորիկավա: Նա եթերում անցկացրել է 21 ժամ 42 րոպե:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ