Գլխավոր Առողջապահություն Սուր շնչառական վարակների սեզոնային աշխուժացումը համաճարակ չէ

Սուր շնչառական վարակների սեզոնային աշխուժացումը համաճարակ չէ

74
0

Առավոտյան ժամը 8:00-ից դպրոցներում և մանկապարտեզներում բույժքույրերը մուտքի մոտ են, հետո նաև դասասենյակներում. զննում են երեխաներին և գրիպի կամ այլ ախշտանիշի դեպքում միանգամից բուժկետ ուղեկցում:

Այս մասին armenpress.am-ի հետ զրույցում հայտնել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մշտադիտարկման հետևանքով 723 երեխայի մուտքը կրթական հաստատություններ արգելվել է:

«Համաճարակաբանական «զտում» են անում՝ առաջին հերթին արտաքինից զննելով երեխաներինհետո նաև ջերմաչափում է արվումԵթե երեխան վատառողջ էապա ծնողներին կանչում ենքոր նրան տուն տանեն՝ նա դասասենյակ չի բարձրանում»,— նշում է Խ. Աբովյանի անվան հ 2 հիմնական դպրոցի բույժքույր Նաիրիա Ջուլֆայանը:

Օրեր առաջ Երևանի հ.8 դպրոցում լուրեր տարածվեցին, թե աշակերտների մեջ խոզագրիպով՝ H1N1-ով վարակվածներ կան: Տեղեկատվությունը խուճապի մատնեց թե երեխաներին, թե ծնողներին: Դրա պատճառով այսօր մի շարք դասարաններ դատարկ կամ կիսադատարկ են:

Մինչդեռ 2010 թվականից H1N1 համարվում է մարդու համար սեզոնային գրիպի հարուցիչ և այլևս չունի  համավարակ առաջացնելու ներուժ:

«Ծնողներից մեկը զանգահարել էր «Թեժ գիծ» ծառայությունայնուհետ նաև լրատվամիջոցներինՏարածված տեղեկատվությամբ մեծ խուճապ առաջացավ»,-ասում է դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը:

Աշակերտները պատմում են, որ ուրբաթ օրը բացականեր քիչ են եղել, իսկ այսօր իրենց դասընկերներից շատերը չեն եկել, որովհետև նրանց ծնողները մտավախություն են ունեցել, որ կվարակվեն մյուսներից:
«Միանշանակ որևէ համաճարակային իրավիճակ չկաԻնչպես յուրաքանչյուր տարի՝ այս սեզոնին դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում: «Խոզագրիպ» եզրույթ չկական գրիպի մի քանի տեսակներ՝ ԱԲիսկ H1N1-ը ընդամենը ենթատեսակ էորի պատճառով չի կարող խուճապային իրավիճակ ստեղծվել»,-նշում է

ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԳ ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:

Այսօրվա տվյալներով երկրում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%, Երևանում այս ցուցանիշը 15,9% է: Հատուկենտ կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ: Ամենից շատ բացակայել են Կենտրոնի դպրոցներում, հատկապես՝ տարրական դասարանների աշակերտները:

«Գնահատական տալոր բոլորը բացակաները հիվանդ ենչենք կարողորովհետև բժշկական տեղանքովօրինակ, 800-ից 100-ն են վատառողջԻհարկեկան նաև ծնողներորոնք չեն դիմել բժշկիսակայն շատ դեպքերում ծնողները խուսափում են երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանելորպեսզի չվարակվեն»,-պարզաբանում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Բժիշկները խորհուրդ են տալիս՝ ուշադիր լինել հիգիենային. հաճախ լվանալ ձեռքերը, օդափոխել սենյակները:

Գրիպի դեմ պայքարի արդյունավետ միջոցը պատվաստումն է: Բոլոր պոլիկլինիկաներում այն կատարվում է անվճար:

Պոլիկլինիկաներում այս օրերին դիմողների կտրուկ աճ չեն նկատում: Հերթապահել են նաև շաբաթ-կիրակի: «Արաբկիր» մանկական պոլիկլինիկա դիմել է 6 հոգի, գրանցվել 2 կանչ:

Եղանք նաև մանկական հիվանդանոցում: Սուր-շնչառական վարակով հիվանդներ ունեն, գրեթե այնքան, որքան ամեն տարվա այս նույն ժամանակահատվածում:

«Միջին ստանդարտ տեմպերով ընդունում և դուրս ենք գրում երեխաներինՉեմ կարող ասելոր հիվանդացության կտրուկ աճ կա»,-ասում է «Արաբկիր» ԲԿ մանկաբույժ Գևորգ Բոյաջյանը:

Եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք, ապա ինքնաբուժությամբ զբաղվելու փոխարեն պետք է առաջնահերթորեն դիմել պոլիկլինիկա՝ բժշկի: Կարևոր է նաև գրիպի առկայության դեպքում երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ չտանելը:

Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է՝ իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացն էլ կազմակերպվում է բնականոն հունով: Մասնագետները հորդորում են ծնողներին՝ եթե երեխան առողջ է, ապա պետք է հաճախի կրթական հաստատություն: