Գլխավոր Հասարակություն Սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

13
0
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Վայոց Ձորի մարզում ՝
10։00- 16։00 Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցը և Երևանյան խճուղին մասնակի, Գետափ գյուղը, Արտաբույնք, Հորբատեղ, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Եղեգիս Գլաձոր և Շատին գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: