Գլխավոր Հասարակություն Սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն՝ Երևանում

Սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն՝ Երևանում

29
0

 Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ փետրվարի 27-ից 29-ը Երևանում տեղի կունենա սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն:  Միջոցառմանը կմասնակցեն պարարվեստի 500-600 ներկայացուցիչներ 8 երկրներից՝ Ռուսաստան, Ուկրաինա,Մոլդովա, Լեհաստան, Վրաստան, Ռումինիա և Իտալիա, Հայաստանից ու Արցախից ինչպես նաև ներկա կլինեն արտերկրից միջազգային կարգի 11 մրցավարներ: Միջոցառման շրջանակներում վարպետության դասընթացները կվարեն պարահանդեսային պարերի աշխարհի ու եվրոպայի բազմակի չեմպիոններ, լատինամերիկյան շոու կարգում պրոֆեսիոնալ պարողներ Արսեն Աղամալյանը և Օքսանա Վասիլևան՝  Ռուսաստանից, Յակուբ Ռիբիցկին և Վիկտորիա Ռիբիցկան՝ Լեհաստանից: Արսեն Աղամալյան և Օքսանա Վասիլևա զույգը վարպետության դասեր է տալիս ամբողջ աշխարհում, ինչպես նաև աշխատում են այնպիսի լեգենդար բալետային խմբերի հետ, ինչպիսին են Մորիս Բեժարի ստուդիան՝ Լոզանում (Շվեյցարիա) և Բորիս Էյֆման՝ բալետում: Նրանք ներկայացումներ են բեմադրում հեռուստաեթերների համար և ամենահայտնի նախագծերը, որոնց վրա աշխատել է զույգը ՝ «ТНТ-Танцы»-ն և «Танцы со звездами»-ն են:  Առաջնության կազմակերպիչները անակնկալ են մատուցելու հայ հանդիսատեսին. առաջին անգամ ցուցադրական շոու ծրագրով ներկայանա Արսեն Աղամալյան և Օքսանա Վասիլևա զույգը:  Յակուբ Ռիբիցկին և Վիկտորիա Ռիբիցկան պրոֆեսիոնալ պարողներ և մարզիչներ են, միջազգային կարգի մրցավարներ: Երևան քաղաքի միջազգային բաց առաջնության ընթացքում մասնակիցները կներկայացնեն տարբեր ոճի պարաձևեր: Մրցանակային տեղեր զբաղեցնողները կպարգևատրվեն պատվոգրերով, մեդալներով և գավաթներով: Իսկ մեծահասակ կարգում եզրափակիչ դուրս եկած զույգերին սահմանված է մրցանակային ֆոդի Ամերիկահայ բարերար Էլվիս Մադասյանի կողմից ։